Այս գիշեր և հուլիսի 18-ին օրվա մեծ մասը հանրապետության տարածքում սպասվում է պարզ, առանց տեղումների եղանակ: Օրվա 2րդ կեսին տեղ-տեղ արևելյան շրջաններում հնարավոր է ամպամածության ավելացում, քամի 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա: Ստացվում են տեղեկություններ խոտածածկ տարածքներում հրդեհի բռնկման մասին: ԱԻՆ-ը զգուշացնում է. բնության գրկում, հանգստյան գոտիներում հրդեհից խուսափելու համար, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: