«Հրապարակ» թերթը գրում է.
«Հրապարակի» տեղեկություններով, Էջմիածնում դոն Պիպոյի և Հակոբ Հակոբյանի շրջապատն արդեն «դարդ է անում», թե ինչ են անելու, երբ Մանվել Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը, դառնա մարզպետ. ո՞վ է լինելու Էջմիածնի քաղաքապետը: Եվ փորձում են այնպես անել, որ գոնե Էջմիածնում Մանվելի «մարդը» չնշանակվի, որ «համ մարզն իրենցը լինի, համ էլ՝ քաղաքը»:
Ըստ թերթի աղբյուրների, նաև դա է պատճառը, որ այսքան ձգձգվում է Կարենի նշանակումը. կողմերն առանձին-առանձին «պատգամաբերներ» են ուղարկում իշխանությունների մոտ:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: