Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին հանրության դատին են ներկայացրել իրենց գինու առաջին պտուղները: Մի քանի ժամվա ընթացքում վարդագույն գինին ամբողջությամբ վաճառվել է խանութներից: Գրում է Itar-Tass-ը:

«Նռան, ծիրանի և ազնվամորու համային գամման թարմության շունչ է հաղորդում»,- ասել է գինու փորձագետ Մարկ Պերենը, որին հոլիվուդյան զույգը վստահել էր խաղողի այգիների վերահսկողությունը:

Հատկանշական է, որ «Միրավալ» գինու արժեքը այնքան էլ թանկ չի. մի արկղը, որի մեջ 6 շիշ է, արժի 105 եվրո: Ճիշտ է, վաճառքի հետ զուգընթաց նրա գինը միգուցե մի փոքր կբարձրանա: