«Հրապարակ» թերթը գրում է.

«Մոսկվաբնակ հայերի շրջանում շփոթություն կա Լևոն Հայրապետյանի ձերբակալության առիթով: Քանզի դրանից առաջ էլ Կրեմլին մոտ կանգնած պաշտոնյաներն իրենց զարմանքն են հայտնել հայ գործարարներին` Ռուսաստանի նկատմամբ Հայաստանում կուտակվող նեգատիվի առնչությամբ և հանձնարարել են «շտկել վիճակը»:

ՀՀԿ-ական ջավախեցի պատգամավոր Տաճատ Վարդապետյանին հարցրինք. ճի՞շտ է, որ իրենց` ջավախեցիներին, Ախալքալաքցի Նորոն է կուրացիա անում: «Եթե խոսքը վերաբերում է Նորիկ Թևանյանին, ապա նա ծնունդով ջավախեցի, հայրենասեր, պատվախնդիր անձնավորություն է»: Ձեր պատասխանից կարո՞ղ ենք հասկանալ, որ՝ այո: «Ես ընդամենը բնութագրում էի Նորայր Թևանյանին, ինչ վերաբերում է մեր քաղաքական գործունեությանը, ապա ես կոնկրետ ներկայացնում եմ ՀՀԿ ֆրակցիան և «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը, նախագահն եմ ես, իսկ նրա պատվավոր նախագահը Նորայր Թևանյանն է»:

Իսկ Դուք համագործակցո՞ւմ եք ԲՀԿ-ական ջավախեցի մյուս պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ: «Ես չեմ հասկանում, թե համագործակցություն ասելով Դուք հատկապես ինչ նկատի ունեք. եթե հանդիպում ենք միջանցքում, բարևում ենք»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: