Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ երկրում հարկավոր է անհապաղ ընտրություններ իրականացնել: Օրը կորոշեն ընտրական իշխանությունները: Գրում է Ռիա լրատվական կայքը:
«Ես կապվել եմ Ազգային ընտրական խորհրդի հետ և նրանց խնդրել եմ անհապաղ ընտրություններ հայտարարել»,- խորհրդարանում ելույթի ժամանակ հայտնել է Մադուրոն:
Նրա խոսքերով` նախագահական ընտրություններում պետք է հաղթի արժանի մեկը:
«Թո՛ղ հաղթի նա, ով պետք է հաղթի: Թո՛ղ ամեն ինչ ժողովուրդը որոշի»,- ասել է նա: