Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին է ներկայացրել «Boeing 777»-ի կործանման պատճառների սեփական տարբերակը: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մասնավորապես անդրադարձել է այս ողբերգության անաչառ հետաքննության իրականացման անհրաժեշտությանը:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ իրենց բանաձևն էին ներկայացրել նաև Ավստրալիան, որի 27 քաղաքացի զոհվել էին այս աղետի ժամանակ: Փաստաթուղթը պահանջում է ապահովել անմիջապես, անարգել ու ամբողջական հասանելիություն հետաքննության համար: Բանաձևում նաև, որպես կործանման պատճառ է նշվում օդանավին «խփելը»: 

Չուկչինը նաև ասել է, որ Ռուսաստանը կաջակցի այն տարբերակին, որտեղ կպարունակվի անաչառ քննության պահանջ: Ավստրալիայի առաջակած բանաձևը կքննվի հուլիսի 21-ին: