Անջատողականների առաջնորդներից մեկը հայտնել է «Ռեյտեր» գործակալությանը ուկրաինական իշխանությունների Դոնեցկ մուտք գործելու փորձերի մասին: Հաղորդվում է նաև, որ կռիվների ընթացքում երկաթուղային կայարանի կողքին ընկած հրթիռի պատճառով այրվել է «Ակվիլոն» շուկան:

Մեկ այլ հրթիռ ընկել է մոտակայքում գտնվող 9 հարկանի շենքի վրա: Մասնավորապես հաղորդվում է. «Նախնական տվյալներով կան զոհեր: Տեղեկությունները ճշգրտվում է»: Մեկ այլ աղբյուր հայտնում է, որ պրոռուսական անջատողականները փակում են քաղաքից դուրս եկող ճանապարհները, իսկ խուճապահար բնակիչները փորձում են լքել կոնֆլիկտի տարածքը: