Ռուս հայտնի էստրադային երգիչներ Օլեգ Գազմանովը, Իոսիֆ Կոբզոնը և Վալերիան հայտնվել են Լատվիայի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակում», որոնց արգելված է մուտքը այդ երկիր: 

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ հայտնի ռուսներին արգելված է մուտքը Լատվիա անորոշ ժամանակաշրջանով: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Նշված անձինք իրենց գործողություններով նպաստել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության և սուվերենիտետի խախտմանը»: 

Գազմանովի համերգային տնօրենը հայտնել է, որ երգիչը չի փոխել իր պլանները և պետք է մասնակցի Յուրմալայում կայանալիք միջոցառմանը: Իսկ Վալերիայի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել նորությունը, ենթադրելով, որ սա կարող է ապատեղեկատվություն լինել: