Իրանի նախագահ Մահմուդ Ահմանիդեժադը մասնակցել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի թաղման արարողությանը, որի ժամանակ համբուրել է նրա փակ դագաղը: Գրում է Vesti.az ադրբեջանական կայքը:
Այդ քայլի համար նա արժանացավ այդ արարողությանը ներկա ավելի քան 50 միջազգային պատվիրակությունների ծափահարությանը:
Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս մասնակցել է Ուգո Չավեսի թաղման արարողությանը: Նա տղայի ձեռքը բռնած մոտեցել է դագաղին, իսկ երբ հնչել է Վենեսուելայի հիմնը, Լուկաշենկոն արտասվել է: