Թուրքիայում՝ լայնածավալ հատուկ գործողության արդյունքում, գիշերը ձերբակալվել է ոստիկանության 55 աշխատակից, այդ թվում` անվտանգության շրջանային վարչությունների բաժինների ղեկավարներ, այս մասին հայտնում է «ИТАР-ТАСС»-ը: Ինչպես հաղորդում է տեղական հեռուստատեսությունը, գործողությունն անցկացվել է երկու փուլով` միաժամանակ պետության 25 շրջաններում:
Միայն Ստամբուլում ձերբակալվել է 30 մարդ:
Նշվում է, որ հատուկ գործողության համար հիմք է ծառայել տեղեկությունը, որ ստացել են քննիչները Թուրքիայի քաղաքացիների, այդ թվում` կառավարության անդամների հեռախոսազրույցների անօրինական գաղտնալսման մասին գործով: Գաղտնալսմամբ զբաղվել են ոստիկանության ներսում գործող «Սելյամ Թաուհիդ» գաղտնի կազմակերպության անդամները: Այդ կառույցը կասկածվում է 2,2 հազարից ավելի մարդու հեռախոսային բանակցությունների անօրինական ձայնագրման համար: Այդ մարդկանց մեջ կան քաղաքական գործիչներ, լրագրողներ և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: