«168 ժամ» թերթը գրում է.
««168 Ժամը» azdarar.am կայքից առանձնացրել է 6 կուսակցությունների տվյալները, որոնք համանուն խմբակցություն ունեն Ազգային ժողովում և ստանում են նաև բյուջետային ֆինանսավորում՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ժառանգություն, ՀԱԿ և ՕԵԿ: Թերթի կազմած ցանկը, ցույց է տալիս, թե կուսակցությունները որքան դրամական մուտքեր են ունեցել 2013 թվականի ընթացքում և ինչ աղբյուրներից:
Ներկայացնում ենք նաև այս թեմայի շուրջ թերթի այսօրվա համարում ներկայացված ծավալուն հոդվածից մի հատված։ Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Ցուցակում առանձնանում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որն ունեցել է ավելի քան 715 միլիոն դրամի ֆինանսական մուտքեր: Այդ գումարի մեծ մասը՝ 492 միլիոնը, ստացվել է անշարժ գույքի օտարումից: Սակայն անգամ այդ ցուցանիշը հաշվի չառնելով՝ ՀՀԿ-ի դրամական մուտքերը 2 անգամ գերազանցում են մնացած 5 կուսակցությունների մուտքերը միասին վերցրած:
Որքան էլ զարմանալի լինի, երկրորդ տեղում ոչ թե Աժ-ում 36 պատգամավոր ունեցող ԲՀԿ-ն է, այլ ՀՅԴ-ն: ՀՅԴ ֆինանսական մուտքերը նախորդ տարվա ընթացքում կազմել են 54.4 միլիոն դրամ: Ընդ որում, հատկանշական է, որ դրանց առյուծի բաժինը՝ 50.1 միլիոն դրամը, անդամավճարներն են: Սա խոսում է, որ անկախ ՀՅԴ-ի նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ պետք է ընդունենք, որ գործ ունենք դասական կուսակցության հետ: Ավելի մեծ ծավալով անդամավճարներ՝ 97.8 միլիոն դրամ, հավաքել է միայն ՀՀԿ-ն»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: