Վերջերս Քառվաճառի մոտակայքում դիվերսիոն գործողություններ իրականացրած ադրբեջանական խմբի անդամի ինքնությունն արդեն հաստատվել է: «APA» գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետկոմիտեն տարածել է հայտարարություն, որի համաձայն՝

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի ջանքերով Հայաստանի ԶՈՒ կողմից գերեվարված ադրբեջանցիների հարցերով մի շարք հանդիպումներ են կազմակերպվել: Դրա հետ մեկտեղ ընդգծվել էր որոշակի տեղեկատվություն ստանալու համար ԿԽՄԿ-ի գործունեության ուժեղացման անհրաժեշտությունը: Ընդգծվել էր այդ ուղղությամբ աշխատանքների ինտենսիվացման կարևորությունը»,-գրված է հայտարարության մեջ: 

ԿԽՄԿ-ի գործողությունների արդյունքում հաջողվել է հայտնաբերել նաև լուսանկար, որտեղ պատկերված է ենթադրաբար սպանված ադրբեջանցի Հասան Հասանովը: Գործակալությունը նաև հայտնում է, որ «հայերը բանակցողներին հայտնել են, որ սպանված անձի ինքնությունը պարզելու համար ճշգրտող լրացուցիչ նյութերի անհրաժեշտություն կա»: