Անթալիայի արևմտյան շրջանների հանրային լողափերում այսուհետ արգելվում է ներքնազգեստով լողալ, ընտանի կենդանիների հետ մտնել ջուրը, գիշերել և ուտելիք պատրաստել:

Բանն այն է, որ տեղի բնակիչները սկսել են բողոքել տեղական ինքնակառավարման մարմիններին զբոսաշրջիկների պահվածքից այն բանից հետո, երբ լողափերը դարձել են անվճար և այնտեղ հայտնվել են ոչ միայն զբոսաշրջիկները, այլ նաև տեղացիները:

Այս շրջանը շատ սիրված է զբոսաշրջիկների կողմից, ամեն տարի այստեղ այցելում է մոտ 12 մլն հանգստացող: