Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտյոմ Գեղամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
Արտյոմ Գեղամյանը ծնվել է 1980 թ. 10 հունվարին, Եղվարդ քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, այնուհետև՝ ԱՄՆ Ինդիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 2013-2014 թթ. հանդիսացել է Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի գիտաշխատող: