Դոնի Ռոստովի օդանավակայանում ձերբակալվել է մի տղամարդ, ում մոտ գտել են 2 ձեռքի նռնակներ: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը, ովքեր տեղեկացել են իրավապահ մարմիններից:

Տղամարդը, ով փորձել է մաքսանենգությամբ զբաղվել F1 ձեռքի նռնակներով, ձերբակալվել է օդանավակայանի մուտքի մոտ: Պարզվել է, որ նա Դոնի Ռոստով-Մոսկվա չվերթի ուղևոր է:

«Օդանավակայանում տեղի է ունեցել նաև այցելուների մասնակի տարհանում», այս մասին հաղորդել են աղբյուրները: