Մոնումենտալ ժամացույցը պլանավորվում է տեղադրել Կենտրոնական մանկական խանութի ճակատին՝ Մոսկվայի Լյուբանկա հրապարակում (նախկին «Մանկական աշխարհ»): Ենթադրվում է, որ այն կդառնա աշխարհի ամենամեծ ժամացույցը և կընդգրկվի լավագույն հինգ աշխարհահռչակ մեխանիկական ժամացույցների շարքում, ինչպիսիք են Բիգ-Բենը, Կրեմլի, Պրահայի ժամացույցները: 

Պատրաստելու համար պատվերը ստացել է պետրոդվարցովյան ժամացույցների գործարանը՝ «Ракета»-ն: Ժամացույցը ալյումինից է, պողպատից, պղնձից, և կշռում է 5 տոննա: Գոյություն ունեցող ժամացույցի մեխանիզմը հասնում 6x7 մետրի, բաղկացած է 21 շարժակներից, 13 մետր ճոճանակ՝ 3 մետր տրամագծով: Մինչ օրս չեն եղել այնպիսի աշխատանքային ժամացույցներ, որոնք ունեն զգալի չափերի հասնող շարժակներ, այս մասին գրում է «Ведомости» թերթը: Ժամացույցի տեղադրումը մանկական խանութի մոտ, նախատեսված է 2014թ.-ի դեկտեմբեր ամսվա սկզբին՝ խանութի բացման հետ միասին: