Այն դեպքում եթե Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները հանգեցնեն արտաքին ֆինանսավորման ամբողջական կորստի, ապա ՌԴ-ին մոտակա 2 տարում անհրաժեշտ կլինի 40-80 մլրդ դոլար բանկերի և պետական կազմակերպությունների աջակցության համար: 

ՌԴ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի հետազոտությունների համաձայն՝ պետական ձեռնարկություններին անհրաժեշտ կլինի ներգրավել մոտ 43 մլրդ դոլար: Իսկ եթե մտցվեն նաև լրացուցիչ սահմանափակումներ, ապա այս գումարը կարող է կրկնապատկվել 2 անգամ՝ հասնելով 90 մլրդ: 

Հաշվի առնելով նաև «Յուկոս» ընկերությանը ՌԴ-ի կողմից վճարվելիք 50 մլրդ դոլարը, ապա սա առավել քան լուրջ ծանրաբեռնվածություն կլինի Ռուսաստանի ոսկու և արժութային պաշարների համար: