Մ. Մինասյանին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Միքայել Մինասյանին նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան):
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. Մարտի 9
Երևան
Վ. Չիտեչյանին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Վիգեն Չիտեչյանին ազատել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. Մարտի 9
Երևան