Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը արդեն 5-րդ անգամ չունեցավ գնորդ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր ծառայության կայքը:
Ինչպես հայտնի է հուլիսի 17-ին մարզահամերգային համալիրը հանվել է վաճաքի 10 տոկոս զեղչով՝ 12 մլրդ 695 մլն 535 հազար դրամով: Հուլիսի 29-ը համարվում էր աճուրդի վերջնաժամկետ: Այսօր պարզ դարձավ, որ համալիրը կրկին առանց գնորդ է մնացել:
Հիշեցնենք, որ այն առաջին անգամ հանվել էր աճուրդի մայիսի 19-ին՝ 19 մլրդ 350 մլն դրամով, սակայն մնացել էր «անտեր»: Մարզահամերգային համալիրի տնօրինությունը պնդում է, թե համալիրի աճուրդի որոշումը ապօրինի է, և հայց է ներկայացրել դատարան: Դատարանն անօրինական էր համարել աճուրդը:


