Այս պահին Մարզահամերգային համալիրի հանդեպ ապօրինի գործողություններ են իրականացվում Հայաստանի ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից:
«ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներխուժել են Մարզահամերգային համալիր եւ առանց հիմնավորումների համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրում շենքից: Այս ամենը հետեւանք է Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ բյուջեից շուրջ 25մլն ԱՄՆ դոլարի ՄՀՀ-ին փաստորեն չտրամադրված վարկի շուրջ մութ պատմությունը քողարկելու»,- այս մասին ասվում է Համալիրի մամուլի պատասխանատու Լիլիա Ադունցի տարածած հայտարարությունում: