Աշխարհի ամենաճանաչված դիզայներներից մեկը` Վիվիեն Վեսթվուդը, քննադատել է ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամային:
New York Times պարբերականի թղթակցի այն հարցին, թե ինչպես կգնահատեր տիկին Օբամայի հագնվելու ոճը, հայտնի դիզայները պատասխանել է. «Մի խոսեք նրա մասին, նա սոսկալի է հագնվում: Նա գեղեցիկ կին է, բայց պահպանողական տեսք ունի` իրեն ոչ վայել հագուստներ կրելու պատճառով»:
armstar.am