Արգենտինայի կառավարությունը «դեֆոլտ» է հայտարարել, այսինքն՝ նրանք ի վիճակի չեն կատարել իրենց պարտավորությունները: Այս լատինաամերիկյան պետությունը դեֆոլտ է հայտարարում 13 տարվա մեջ արդեն երկրորդ անգամ, ընդ որում՝ այս անգամվա 1.3 մլրդ դոլարի պարտավորությունները առաջացել են 2001թ.-ի դեֆոլտի արդյունքում:
Արգենտինայի կառավարությունը պարտք է խոշոր հեջ ֆոնդի: Պաշտոնյաները հույս ունեին որոշ ժամանակով երկարացնել պարտքը վճարելու վերջնաժամկետը, սակայն անցած գիշեր տեղի ունեցած բանակցությունները չհանգեցրին ոչ մի արդյունքի:
Կողմերի մմիջև առաջացած վիճաբանությունը կարգավորող ԱՄՆ դատարանը հայտարարել է կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելու ժամկետը առավոտյան ժամը 4-ը: Արգենտինայի իշխանությունները մինչ ակժմ պաշտոնապես դեֆոլտ չեն հայտարարել: Նրանք ԱՄՆ դատարանի որոշումը համարում են անարդար: