«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է գրել` մերկապարուհի Վարդային.

«Բարեւ Վարդա ջան,

Գիտեմ, որ Երեւանում ես ու ցնցել ես հայոց մայրաքաղաքն ու նրա բոլոր հենասյուները եւ հենախողովակները: Խառը ժամանակներ են: Ամեն բարեւ տվող չի, որ բարեւ է տալիս: Զգույշ եղիր: Դա վիրուս է: Միայն շփվիր պրիվետ ասողների հետ: Բայց նրանցից էլ զգույշ եղիր: Նրանք 5 տարվա համար 5.000 դրամ են տալիս: Ավել չեն տալիս: Քցիբ են: Ով էլ վերցնում է ու իր ուզածն է անում, ասում են՝ անազնիվ է: Դու միշտ ավելին աշխատող աղջիկ ես եղել՝ խոպանչի, ում չեն սիրում: Հանկարծ, որ ավագանում ցուցակում ընդգրկվելու առաջարկ անեն, կմերժես: Ես գիտեմ, որ ազնիվ աղջիկ ես ու անազնիվ բան չես անի:
Saluttttttttttttttt»: