Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2014 թվականի առաջին կիսամյակում հանրակրթության, մշակույթի և զբոսաշրջության, ինչպես նաև սպորտի բնագավառներում կատարված աշխատանքներն ու քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը:
Խոսելով մշակույթի ոլորտում կատարվող բարեփոխումների մասին` Արամ Սուքիասյանը նշել է, որ այս տարի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երաժշտական ու արվեստի 12 դպրոցներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ: Նշվել է նաև, որ մեծացել է մշակութային կրթօջախներ հաճախող երեխաների թիվը՝ կազմելով 10154 աշակերտ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9936-ի համեմատ:
«Երևանի քաղաքապետի կողմից մշակութային օջախների նկատմամբ հատուկ ուշադրության շնորհիվ է, որ այս տարի նման մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներ են նախատեսված: Այսօր քաղաքապետարանի ենթակության 19 գրադարանից 12-ում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ և առաջիկայում նոր տեսքով ու առավել հարմարավետ պայմաններում կդիմավորեն այցելուներին: Ի դեպ, 5 գրադարաններում աշխատանքներն արդեն ավարտվել են»,- նշել է Արամ Սուքիասյանը, տեղեկացնելով նաև, որ զուգահեռ իրականացվում է նաև գրադարանային ֆոնդի համալրում: 2014թ. առաջին կիսամյակում գրադարաններին նվիրաբերվել է 135 հեղինակների 4800 կտոր նոր գրականություն, այդպիսով, ընդհանուր առմամբ, գրքային ֆոնդը համալրվել է 22 հազար գրքով՝ 2013 թվականի 16090-ի համեմատ: Քաղաքապետի տեղակալը ուրախությամբ տեղեկացրել է, որ նաև ընթերցողների թվի զգալի աճ է արձանագրվել:
Մայրաքաղաքի մշակութային կյանքն առավել հետաքրքիր դարձնելուն ուղղված ծրագրերի մասով առանձնացվել է հունիսի 1-ից օգոստոսի 31-ը անցկացվող «Երևանայն ամառ 2014» ծրագիրը, որով բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում վարչական շրջանների կենտրանական հատվածներում և բակերում:
Առավել ընդգրկուն ծրագրերից ներկայացվել է Կարապի լճի տարածքում անցկացված «Ձմերուկի փառատոնն» ու «Վարդավառի» տոնակատարությունը:
Արամ Սուքիասյանը նշել է, որ առաջիկա ամիսը ևս հագեցած է լինելու տարաբնույթ մարզամշակութային միջոցառումներով, որոնք առավել լիարժեք կդարձնեն ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի ամառային հանգիստը:
Անդրադառանալով քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոններին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի բեմադրվել են նոր ներկայացումներ, մեծացել է նաև հանդիսատեսի թիվը:
Հանրակրթության ոլորտում 2014 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների մասով՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ 2013-2014 ուսումնական տարվա ավարտին քաղաքապետարանի կողմից կազմակերպվել և վերահսկվել է ավարտական քննությունների ընթացքը: Տեղեկացվել է նաև, որ հիմնական դպրոցն ավարտել է 6868 աշակերտ, միջնակարգ 12 դպրոցներն էլ ունեցել են 443 շրջանավարտ:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ կապված նշվել է, որ 23 մանկապարտեզներ վերանորոգվում և հիմնանորոգվում են: 5-ում աշխատանքներն ավարտվել են: Գույքի արդիականացման ծրագրով մանկապարտեզները կահավորվում են մանկական նոր մահճակալներով, անկողնային պարագաներով, խոհանոցային տեխնիկայով և անհրաժեշտ այլ պարագաներով:
Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից իրականացված աշխատանքների մասին խոսելով՝ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մարզական զանգվածային միջոցառումները, ինչպես նաև հանրապետական և համահայկական նշանակության մրցաշարերում Երևանի թիմի գրանցած հաջողությունները: «Քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցներ է հաճախում 2245 երեխա: Նախորդ տարվա առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 1618: Սա իսկապես մեծ ձեռքբերում է մեզ համար: Այս տարվա ծրագրով մենք կլուծենք նաև 5 մարզադպրոց ջեռուցման համակարգերով ապահովելու հարցը, ինչը ևս կնպաստի երեխաթվի աճին և մրցաշարերում մեր պատանի մարզիկների հաջողություններին»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)