Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՌԴ ռազմական բոլոր շրջաններում կանցկացնի զինվորական պահեստազորի հավաք: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ ծառայությունը:
Փաստաթղթի մեջ մասնավորապես նշվում է. «Մի շարք քաղաքացիներ պիտի կոչվեն ռազմական հավաքի, որտեղ նրանք կանցնեն ռազմա-մասնագիտական լրացուցիչ ուսուցում»:
Պահեստային սպաներին նախարարությունը մտադրված է սովորեցնել ռազմական տեխնիկայի նոր նմուշների «շահագործելու, սպասարկելու և վերանորոգելու» կարգը: