Ադրբեջանում զինծառայողների մահվան դեպքերի մեծամասնությունը կազմում են ոչ մարտական կորուստները: Ինչպես հայտնում է contact.az-ը՝ հունվար-հուլիս ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի հանրապետության պաշտպանության ոլորտում զոհվել է 50 մարդ, իսկ վիրավորվել են՝ 98-ը:
«Դոկտրինա» հետազոտական կենտրոնի հաշվետվության համաձայն՝ զոհվածների թվում 10-ը մարտական կորուստներն են, 3-ը՝ ականի պայթյունի, 37-ը ոչ մարտական կորուստների հետևանք են: Այսպես, 10 զինվոր մահացել է ավտովթարի, 6-ը՝ ոչ զինվորական հարաբերությունների, 2-ը՝ դժբախտ պատահարների, 1-ը՝ չբացահայտված պատճառով, 7-ը հիվանդությունների ու 11-ը՝ ինքնասպանության արդյունքում:
Իսկ վիրավորներից 15-ը հայկական կողմից գնդակոծության արդյունք են: Փաստորեն զոհվածների երեք քառորդը ոչ մարտական կորուստներ են: