Ս.թ. օգոստոսի 2-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ադրբեջանական Քեմեռլի բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից հակառակորդը խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծել է Բարեկամավան գյուղը:
Հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով պատասխան կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի և Քեմեռլի բնակավայրում տեղակայված ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանմանումների ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ:
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
ՀՀ զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը շփման գծում:
Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: