«РИА Новости» գործակալությունը, հղում անելով Շվեդիայի թագավորական տան պաշտոնական կայքին, հայտնում է, որ կիրակի Ստոկհոլմում 97 տարեկան հասակում կյանքից հեռացել է արքայադուստր Լիլիանը:
Երիտասարդ տարիներին նաև մանեքենուհի աշխատած ապագա Խալլանդական դքսուհի Լիլիանի և արքայազն Բերթիլ Շվեդացու սիրո պատմությունը շատ հուզիչ է: Նրանք ծանոթացել են 1943 թվականին, սակայն ամուսնացել են 30 տարի անց, քանի որ կար վտանգ, որ արքայազնը կզրկվի ժառանգությունից` ամուսնանալով բաժանված օտարերկրացու հետ:
Արքայադստեր մահվան հստակ պատճառը չի պարզաբանվում, բայց հայտնի է, որ 2010 թվականից Լիլիանը տառապում է ալցգեյմերի հիվանդությամբ: