Վրաստանի արտգործ նախարար Մայա Փանջիկիձեն ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած հակամարտության «անհապաղ վերացում»: Այս մասին նախարարը հայտարարել է լրագրողների հետ զրույցում: Փանջիկիձեն մասնավորապես հայտարարել է.
«Մենք լուրջ անհանգստությամբ ենք հետևում իրադարձությունների զարգացմանը: Ես լիովին համոզված եմ, որ ոչ մեր տարածաշրջանին, ոչ էլ աշխարհին պետք չէ ևս մեկ սառեցրած հակամարտություն, լարվածության ևս մեկ օջախ, ուստի ես համոզված եմ, որ երկու երկրների առաջնորդները ընդհանուր լեզու կգտնեն և հակամարտությունը կարգավորման խաղաղ ճանապարհի վրա կտեղափոխեն»:
Նախարարը հատկապես անհանգստացած է զինվորների մահվան կապակցությամբ և հույս է հայտնում, որ առաջինը կլուծվի այս խնդիրը: Ինչպես հաղորդում է Վրաստան Online»-ը՝ Փանջիկիձեն նաև հույս է հայտնել, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը որոշակիորեն կմեղմացնի լարվածությունը: