Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին տրամադրվել է 2013 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2013 թվականի մարտի 11-14-ը ներառյալ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության կայքէջից:
Հրայր Թովմասյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի վրա,-գրում է Փաստինֆոն:
Այս որոշման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը: