Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ, որի ընթացքում ներկայացվել են զեկույցներ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերի, Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արցախի Հանրապետության տարածք դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերի առնչությամբ:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի հրամանատարության եւ անձնակազմի գործունեությունը՝ ուղղված հակառակորդի առաջխաղացման փորձերը արդյունավետորեն կասեցնելուն, որի հետեւանքով վերջինս, կրելով մեծ կորուստներ, նահանջեց ելման դիրքերը: Բակո Սահակյանի գնահատմամբ՝ Պաշտպանության բանակի գործողությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը, զինվորների անսասան ոգին եւ հայրենասիրությունը:
Նախագահը նաեւ երախտագիտություն է հայտնել առաջին գիծ մեկնած Արցախյան ազատամարտի վետերաններին՝ բարձր գնահատելով այս ուղղությամբ Արցախի ազատամարտիկների միության կատարած աշխատանքը:
Բակո Սահակյանը ցավով նշեց, որ Հայրենիքի պաշտպանության ժամանակ եղան զոհեր, եւ ցավակցություն հայտնեց մարտիրոսված զինծառայողների հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ:
Լսելով պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի զեկույցը իրականացված գործողությունների, ներկայումս տիրող իրավիճակի եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ՝ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել Պաշտպանության բանակի հրամկազմին: Նախագահն ընդգծել է, որ հակառակորդի կողմից առաջնագծում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ պետք է կասեցվի ՝ միաժամանակ նշելով, որ պաշտոնական Ստեփանակերտը եղել է եւ շարունակում է մնալ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					