«INTERFAX.RU»-ի հաղորդմամբ`Մոսկվայի դատարանը թմրանյութերի գործով ձերբակալվել է Ասլան Ուսոյանի կլանի հակառակորդ, քրեական հեղինակություն Լաշա Ցխալտուբսկիին: Նրա մոտ հայտնաբերվել է 17 գրամ հաշիշ: Հարուցվել է քրեական գործ:
Վերջին մեկուկես տարիների ընթացքում նա գտնվել է վարչական վերահսկողության ներքո` երեկոյան ժամերին դուրս չգալու արգելքով:
ՌԴ ՆԳՆ գլխավոր ղեկավարության մամուլի ծառայության աշխատակցի խոսքերով քրեական «հեղինակությունը» բազմիցս խախտել է ռեժիմը: Չի բացառվում, որ նա նաև մասնակցել է Արաբական միացյալ էմիրություններում կայացած խոշոր «գողական սխոդկային», որի ժամանակ 16 մարդ է «թագադրվել»: Աշխատակցի տեղեկություններով, Ցխալտուբսկին այժմ իր պատիժը կրող Ջեմո Միկելաձեի կողմնակիցն է: