Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը անհանգստություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի լարվածության համար: Մեծ Բրիտանիան նույնպես կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անմիջապես ձեռնարկել համապատասխան միջոցներ լարվածությունը մեղմելու և հրադադարի ռեժիմը պահպանելու համար: 

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Նախորդ շաբաթ մենք ականատես եղանք ԼՂ շփման գծում իրավիճակի արագ վատթարացմանը: Մարդկային զոհերի և ռազմական տեխնիկայի մեծաքանակ օգտագործումը հրադադարի ռեժիմի վերջին 20 տարվա ընթացքում ամենավտանգավորն էին»:

Ինչպես հաղորդում է Риа новости-ին՝ Բրիտանիայի ԱԳՆ-ն դիմում է երկու կողմերին էլ` 1994թ.-ին կնքված համաձայնության պահպանման պահանջով: