Ժողովուրդ օրաթերթն անդրադարձել է Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի առքուվաճառքին ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանին՝ նշելով, որ գործարանի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը վերջին պահին փոշմանել է ու չի ցանկանում գործարանի վաճառքն իրականացնել։
«Ժողովուրդ»–ը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ այժմ Բաղդասարովը նոր տնօրեն է փնտրում։ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը թերթի հետ զրույցում հայտարարել է, թե ինքը միայն տեղեկություն ունի, որ գործարանի վաճառքի գործարքը ձգձգվում են, իսկ մյուս հարցերը հորդորել է ուղղել Մ. Բաղդասարովին։
«Իմ ընկերները փաստաթղթային գործընթացի մեջ են, ուղղակի այդ փաստաթղթերը, կարծես թե, ձգձգվում են։ Ես չգիտեմ, թե Մ. Բաղդասարովն ինչ է ուզում անի կամ չանի, որևէ ինֆորմացիա չունեմ»,– ասել է նա։
Ավելի մանրամասն տեղեկություններ կստանաք թերթի այսօրվա համարից: