Ինչպես քիչ առաջ հաղորդեցինք՝ օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ արևելյան՝ Մարտունու /Յուսուֆջանլու/ ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
Այժմ ինչպես հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը հայտնում է ևս մեկ ադրբեջանցի զինծառայողի վիրավոր լինելու մասին: Տեղեկատվության համաձայն միջադեպտ պատահել է առաջնագծում:
Ադրբեջանական բանակի 20-ամյա զինծառայող Ֆարխատ Ազադ օղլու Ռագիմովը ստացել է թեթև հրազենային վնասվածք: Նրան տեղափոխել են հոսպիտալ և բժիշկները բավարար են գնահատում են զինծառայողի վիճակը: