Ռուսաստանում մեկնարկել է երկրի ամենազարմանհրաշ բնակիչների մասին ֆիլմերի փառատոնը:

«Իմ մոլորակը. Մարդկանց մոլորակը» ֆեստիվալը մեկնում է շրջագայության Ռուսաստանի քաղաքներով՝ մոլորակի բնակիչների մասին և նրանց ձեռքբերումների վերաբերյալ վավերագրական ֆիլմերով: Օգոստոսին այդ ամենը կտեսնեն Սանկտ-Պետերբուրգում, Կազանում և Եկատերինբուրգում:

Փառատոնի ծրագրի շրջանակներում ընդամենը երեք ֆիլմ է ներառված, և հանդիպումներ դրանց ստեղծողների հետ: Իսկ այդ թվում հիմնական պրեմիերան է «Իմ մոլորակը»-վավերագրական ֆիլմը՝ «Танго. Жар Буэнос-Айреса», որում պրոֆեսիոնալ պարող Ալեքսանդր Պուխովը մեկնում է ուխտագնացության դեպի Արգենտինայի մայրաքաղաք: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչու են շատ շատերը մեծ սիրով մեկնում Բուենոս Այրես, որպեսզի ստանան հարյուրից ավելի դասեր և ամբողջ գիշեր նստեն պարային դահլիճներում, ինչպես նաև որտեղ գտնեն լավագույն տանգո պարողներին, և ամենաժամանակակից պարային ռիթմերը:

Ամենամյա այս փառատոնը կազմակերպում և հովանավորում է «Моя Планета» հեռուստաընկերությունը, իսկ այդ փառատոնին ներկա են լինում ավելի քան 200.000-ի ավելի հյուրեր: