Ադրբեջանական կողմը տեղեկություններ է հրապարակել երեկ Աղդամի մոտակայքում տեղի ունեցած կրակոցների մասին: Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը՝ ադրբեջանցի զինծառայողները վիրավորվել են առաջնագծում:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ վիրավոր զինծառայողներին հաջողվել է հեռացնել առաջնագծից: Շտապ օգնության մեքենաներին հաջողվել է վերցնել վիրավորներին և տեղափոխել հիվանդանոց: 

Հակառակորդը եղելությունը ներկայացնում է հետևյալ կերպ. հայկական կողմը, «իբրև թե», երկար ժամանակ շտապ օգնության մեքենաներին չի թույլ տվել մոտենալ վիրավորներին, այս պատճառով նրանց վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում: Նախնական տվյալներով վիրավորվել են երկուսը, սակայն չի բացառվում, որ դրանք ավելին են:

Այս պահին շատ կարևոր է հասկանալ հակառակորդը իրենց իսկ կողմից կատարված անհաջող դիվերսիաների արդյունքում վիրավորներին է°լ է այս կերպ ներկայացնում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ արևելյան՝ Մարտունու /Յուսուֆջանլու/ ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: