Ամենօրյա ասպիրինի ընդունումը կարող է զգալիորեն նվազեցնել աղիքի, ստամոքսի և կերակրափողի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը և նույնիսկ այլ տիպի քաղցկեղային հիվանդություններ: Պարզել են Մարի թագուհու Լոնդոնի համալսարանի գիտնականները:
Ըստ հետազոտողների, եթե Մեծ Բրիտանիայի 50 տարեկանից բարձր բոլոր բնակիչները ընդունեն այդ դեղորայքը մոտ 10 տարի, ապա 20 տարի կհաջողվի կրճատել մահերը:
Բայց ասպիրինի ընդունումը երբեմն առաջացնում է ներքին արյունահոսություն, այդ իսկ պատճառով էլ մինչև դեղորայքի ընդունումը պետք է խորհրդակցել բժշկի հետ:
Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ դեղամիջոցը նվազեցնում է քաղցկեղային շատ մահվան դեպքեր՝ 30-40%՝ առաջացած աղիքների, ստամոքսի և կերակրափողի հետևանքով:
Կան կրծքի քաղցկեղի մահացության կրճատման օրինակներ, նաև շագանակագեղձի և թոքերի քաղցկեղի, սակայն դրանց կրճատումը շատ մեծ չէ:
Ըստ հետազոտության արդյունքների, դրական արդյունք ստանալու համար դեղորայքը պետք է ընդունել շատ քիչ չափաբաժնով՝ 5 տարի: