«Հրապարակ» թերթը գրում է.

««Տաքսու վարորդներից և ավտոներկրողներից բաղկացած մոտ 100 քաղաքացիներ պատրաստ են մեկնել ռազմաճակատ»,- հայտարարում է Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ Լիգայում ընդգրկված է ավտոներկրողների միությունը, որը պաշտպանում է ավտոներկրողների շահերը, և տաքսու վարորդների շահերի պաշտպանությամբ զբաղվող ընկերությունը։

Լիգայի մոտ 100 անդամներ հաստատակամ հայտարարում են, որ պատրաստ են կռվելու և դրա հետ մեկտեղ պահանջում և խնդրում են պաշտպանության նախարարից, որ իրենց համար զորավարժություններ կազմակերպի, որպեսզի իրենք լրացնեն ռազմական հմտությունների ու գիտելիքների բացը և կարողանան լիարժեք մասնակից լինել ռազմական գործողություններին շփման գծում: Եվ, ամենակարևորը՝ լինեն մեր զինվորների կողքին»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: