YerevanNews.am-ի հետ զրույցի ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Անուշ Սեդրակյանը Սոչիում կայանալիք հանդիպման մասին հայտարարեց. «Ինձ համար դա ոչ թե երեք, այլ երկու նախագահների հանդիպում է, մի պարզ պատճառով, որովհետև երրորդ նախագահը ընդհամենը միջնորդ է՝ այդ հանդիպումը կազմակերպողը, և ոչ այն մարդը, որն ինչպես Ժիրինովսկու ասածի՝ «ինչպես կասի, այնպես էլ կլինի»:
«Մենք այս հանդիպման մեջ պիտի ունենանք այն անկախ դիրքորոշումը, որ սա խաղաղ կարգավորման միջնորդական փորձ է: Երկու նախագահների հանդիպումը երրորդի միջնորդությամբ ակնհայտ փորձ է ցույց տալու, որ Ուկրաինայում պարտված Պուտինը խաղաղասիրական նախաձեռնությամբ հանդես է գալիս Անդրկովկասում՝ որպես «Խաղաղության աղավնի», և կարող է ոչ միայն հրահրել կոնֆլիկտ, այլ նաև այդ կոնֆլիկտին լուծում տալ»:
Վերջում ավելացրեց, թե թյուր կարծիք ունի՝ ինչու և ինչպես է առաջացել այդ կոնֆլիկտը. «Այս կոնֆլիկտի հրահրման մեջ էլ պատճառները դեռ անորոշ են: Մենք չգիտենք, թե ովքեր են թեժացնում սահմանի հրաձգությունները, և ինչպես հանկարծակի այսպիսի միջազգային մասշտաբի կոնֆլիկտ առաջացավ»: