«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» երթը մեկնարկեց այսօր՝ ժամը 12:00-ին, Թամանյանի արձանի հարակից տարածքից դեպի Նախագահական նստավայր: Այնուհետև շարունակվեց դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ապա Հայաստանում ՌԴ դեսպանատուն, և վերջում ՀՀ արտգործնախարարություն:
Հանձնվեցին համապատասխան նամակ-դիմումները ՀՀ նախագահին, ՄԻ պաշտպանին, ԴՌ դեսպանին և ՀՀ ԱԳ նախարարին:
Ինչպես արդեն հայտնել էին, երթին մասնակցեցին նաև քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, սցենարիստ Արմեն Վաթյանը, երգիչ Ֆորշը, դերասան Հրանտ Թոխատյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, դերասան Միքայել Պողոսյանը, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: