Օգոստոսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ունեցել են հեռախոսային զրույց, որի ընթացքում քննարկել են եվրասիական տարածքում համագործակցության և տարածաշրջանային փոխգործակցության հարցերը:

Զրույցի ընթացքում երկրի նախագահները խոսել են ինչպես ուկրաինական ճգնաժամի, այնպես էլ Մաքսային միության անդամների ու Ուկրաինայի միջև հանդիպումների, ԱՊՀ երկրների ղեկավարների արտահերթ նիստի շրջանակներում Ուկրաինայի նախագահի հետ ուղիղ բանակցությունների անցկացման համար հնարավոր համատեղ գործողությունների մասին:

Բացի այս, ՌԴ և Ղազախստանի նախագահները քննարկել են նաև օգոստոսի 8-ին սպսավող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս հանդիպման նպատակը կողմերի դիրքորոշումների մերձեցումն է: Այս մաիսն հայտնում է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը: