Հայաստանն ունի կայացած բանակ. վերջին օրերի ադրբեջանական և մեր Զինված ուժերի գործողությունները ապացուցեցին դա: Այս կարծիքն այսօր՝ օգոստոսի 8-ին, հայտնեց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Թշնամին արդեն 20 տարի է՝ խախտում է հրադադարը, այս պատճառով մենք մշտապես պատրաստ ենք պատերազմի: Մարգարիտա Խաչատրյանը համոզված է, որ եթե լինի պատերազմ, ապա հակառակորդը 9 անգամ ավելի զոհ կտա:

«Մեր զինվորի ոգին շատ բարձր է: Մենք ունենք հերոս տղաներ ու հերոս մայրեր: Զոհվածների հուղարկավորության ժամանակ մայրերը հպարտությամբ ասում էին՝ տղաների հետևից չլացե՛ք, մենք տվել ենք ազգային հերոսներ և վեց որդի էլ դեռ ունենալու ենք»,- ասում է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահը: 

Հայի համար իր ցանկացած զինվորի կյանքը խիստ թանկ է. ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ զինվորի կյանքը ոչինչ չարժե: Մարգարիտա Խաչատրայանը նաև կարևորեց ազատամարտիկների՝ կամավոր մարտական դիրքեր բարձրանալու քայլը: