«Պարզվում է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը երկու ղեկավար ունի՝ մեկը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Է, մյուսը՝ Վահրամ Բաղդասարյանը: Բանն այն է, որ մինչև այսօր ԱԺ կայքում Գալուստ Սահակյանի կենսագրության մեջ նա ներկայացված է որպես խմբակցության ղեկավար: Ու սա այն դեպքում, երբ այս տարվա մայիսի 7-ից ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար է նշանակվել Վահրամ Բաղդասարյանը: Չնայած, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահ նշանակվելուց հետո ԱԺ նիստերի ընդմիջումների ժամանակ շարունակում է ոչ թե խորհրդարանի ղեկավարի աշխատասենյակ գնալ, այլ ՀՀԿ խմբակցություն իջնել, ԱԺ կայքում ներկայացվածն արդար մոտեցում է»,- գրում է «Ժողովուրդ» թերթը: 

Ավելի մանրամասն տեղեկություններ կարդացեք օրաթերթում: