Ըստ «BBC News»-ի հաղորդագրության Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետի պայթյունի հետեւանքով տղամարդ է մահացել: 62-ամյա Դեյվիդ Թոմփսոնի մարմինը հայտնաբերել են սեփական տան հյուրասենյակում Մերսիսայդ կոմսությունում:
Դեյվիդ Թամփսոնը հավանաբար փորձել է սիգարետին միացնել լիցքավորման սարքը, ինչի հետևանքով էլ պայթյուն է տեղի ունեցել: Հրդեհ բռնկվելուց հետո այն հաջողվել է մարել մինչև հրշեջների ժամանելը:
Այս տարվա հունվարին Մեծ Բրիտանիայի այս շրջանում 9 հրդեհ է գրանցվել էլեկտրոնային սիգարետների հետեւանքով: