Օգոստոսի 9-ին՝ ժամը 22:30-ի սահմաններու, հայ ադրբեջանական սահմանագծի Թովուզի ուղղությամբ, ադրբեջանական կողմի վարկածով, «հայկական գնակից» մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող՝ 1995 թվ. ծնված Ռուֆատ Ֆատալիզադեն զորակոչված Ախսուից, փոխանցում է haqqin.az-ը՝ հղվելով Արբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:
Հաղորդագրության նշված է, որ նույն օրը ժամը 19:45-ին Գեդաբեկի ուղղությամբ շփման գոտում վիրավորվել է 1993 թվ. ծնված Օխրան Թագիևը, որը զորակոչված է եղել Մենգիչաուրից: Վերջինս հոպիտալացվել է, որի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Ինչպես ցույց են տալիս օրերի իրադարձությունները՝ ադրբեջանական կողմը լինում է նախահարձակ և, կրելով կորուստներ, հետ է քաշվում՝ տալով տարբեր պատճառաբանություններ, ինչպես դա տեղի է ունեցել երեկ: