Օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, Արցախ կատարած այցի շրջանակներում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է պաշտպանության բանակի մարտական հենակետեր:
Առաջնագծում ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն ու նրան ուղեկցող անձինք հանդիպել են դիրքապահ զինծառայողների հետ, հետաքրքրվել սահմանին տիրող իրադրությամբ և ծանոթացել մարտական հերթապահություն տանող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին: