«Վերջերս աշխատանքից ազատվել են ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետն ու «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը: Իսկ պատճառը պաշտոնական դիրքի չարաշահումն է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից:

«Մեզ մոտ հիմնականում նրանք, ովքեր մասնագետ են և կարող ուժ, կշարունակեն աշխատել, իսկ ովքեր չարաշահում են իրենց պաշտոնական դիրքը և այլ կարգավիճակով, այլ աշխատանքներով են զբաղված, ապա նրանք չեն կարող մեզ հետ ճանապարհ անցնել: Եվ բոլորովին վերջերս այսպիսի մի իրավիճակ ստեղծվեց, երբ ստուգումների ժամանակ պարզվեց, որ նախարարության Հիդրոմոնիտորինգային ՊՈԱԿ-ի տնօրենն ու ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը և իրենք ինքնուրույն հասկանալով այդ ամենն, աշխատանքից ինքնակամ ազատման դիմում են գրել»,–նախարարի խոսքերն է փոխանցում թերթը։

Մանրամասն տեղեկությունները կարդացեք օրաթերթում: