«Ժամանակ» թերթը գրում է.

«Մինչ ՀՀ և ԼՂՀ սահմանները ցնցվում են հակառակորդի կրակոցներից, և պատերազմի վերսկսումը քննարկվում է որպես լիովին հավանական վարկած, ԱԺ երկրորդ ամենամեծ խմբակցության ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, իր ընտանիքի հետ հանգստանում էր զվարճանքների կենտրոն համարվող Մոնակոյում։ ԲՀԿ առաջնորդը երեկ վերադարձել է արձակուրդից։ «Ժամանակի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Մոնակոյում թանկարժեք հաճույքների մեջ է եղել. VIP ընդունելություն՝ շքեղ ավտոմեքենաներով, խաղացել է Մոնտե Կարլոյի VIP սրահում, ճաշել VIP ռեստորանում, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է: Այլ կերպ ասած՝ օգտվել է միայն մեծահարուստների համար նախատեսված հաճույքներից:

Ի դեպ, նույն տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի հետ Մոնակոյում է եղել նաև ռուսաստանցի խոշոր գործարար Սամվել Կարապետյանը՝ Տաշիր Սամոն, որը Ծառուկյանի երեխաների քավորն է: Բացի նրանից՝ Ծառուկյանին են ուղեկցել նաև հայաստանյան մի շարք այլ պաշտոնյաներ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: