Այսօր Երիտասարդության միջազգային օրն է: Այն սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1999 թվականի դեկտեմբերի 17-ին՝ 1998 թվականի օգոստոսի 8-12-ը Լիսաբոնում տեղի ունեցած Երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային կոնֆերանսի առաջարկով, հաղորդում է Calend.ru-ն:

Առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000 թվականին: Կոնֆերանսը խորհուրդ է տվել կազմակերպել տեղեկատվա-քարոզչական միջոցառումներ՝ հաջակցություն օրվա և հետապնդելով երիտասարդությանը վերաբերող գործողությունների համաշխարհային ծրագրի մասին տեղեկացվածության բարձրացման նպատակ: